ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Ես ոչ մեկի իրավունքները չեմ սահմանափակում»

 «Ես ոչ մեկի իրավունքները չեմ սահմանափակում»
30.10.2013 | 14:52

«Վերջին շրջանում իմ տղայի հետ կապված հարցերի շուրջ ես արդեն պատասխանել եմ և հիմա խնդրում եմ, որ այդ մասին հարցեր չտրվեն»,- ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ իր ելույթից հետո ասաց սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը, նկատի ունենալով իրեն սպասող լրագրողներին։ Այլ կերպ ասած, նա այս գլխից փորձեց սահմանափակել լրագրողների հարց տալու իրավունքը։ Սակայն ի՞նչ իրավունքով` փորձեցինք ճշտել նախարարից. «Ես ոչ մեկի իրավունքները չեմ սահմանափակում»,- ասաց նախարարը, սակայն լրագրողների հարցերի տարափը պաշարեց նրան։ Եվ քանի որ նախարարը հայտարարեց, որ իր և իր որդու հետ կապված որևէ խնդիր չկա, իսկ ավելի վաղ հայտարարել էր, թե իր որդու համար պատասխանատվություն ինքը չի կրում, մենք փորձեցինք ճշտել` արդյոք տղայի արարքը իր դաստիարակությամբ պայմանավորված չէ՞ր նաև։ «Ի՞նչ արարք»,- հակադարձեց նախարարը։ Թմրանյութերը վաճառելը պարզաբանեցինք մենք։ «Ես միայն մեկ տղա չունեմ, այլ երեք»,- ասաց նախարարը, իսկ մեր այն դիտարկմանը, թե խոսքն այն տղայի մասին է, ում ձերբակալել են թմրանյութի համար, նա ասաց. «Դա ձեզ թվում է»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2417

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ